Հուլիսի 16-ին ժամը 22:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 4-րդ նրբ. թիվ 43 բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական վարչության հատուկ փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 1926 թ. ծնված Միխաիլ Շակշուևի դին:









































