Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ոչ մի բառարանում «պացիենտ» բառ չկա, պետք է մտածել որևիցե բառարանում այդ բառը ներառելու մասին, որովհետև դա այլևս հայերեն բառ է, իսկ եթե հայերեն բառ չէ, ապա ինչպե՞ս կարող է ՀՀ օրենքում տեղ գտնել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ իհարկե ինքը համաձայն է «հիվանդ» բառը շրջանառությունից դուրս հանելուն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































