ԱԺ հայտնի նիստից հետո բավականին մեծ ատելության գեներացիա տեղի ունենում երկրում, որի հետեւանքն է նաեւ այն, որ ես, ինձ հարազատ մարդիկ, կուսակցականներ ստանում ենք նամակներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Խոսքը մեկնաբանությունների մասին չէ, հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, կանտորաներում նստած հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում: Բայց ես ներկայացրել են հաղորդում գլխավոր դատախազին: Ինձ ասում էին՝ հրապարակի այդ տեքստը, որովհետեւ մեջը հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»,-ասաց Մարուքյանը: