Tuesday, 30 06 2026
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Փողոցներում իրավունքի համար պայքարող մարդկանց գնդակահարել են, իսկ ՍԴ-ն դրա տակ «պեչատել» է. ոտքի՛, ՍԴ, ժողովուրդն է գալիս

Առաջնորդվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին անցկացնելու վերաբերյալ հրամանագիրը:

«Հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման լավագույն տարբերակներից մեկն է: Խորհրդանշական է, որ հենց ժողովուրդն է որոշելու Սահմանադրական դատարանի անդամների ճակատագիրը, այն նույն անդամների, որոնք տասնամյակներ շարունակ ոտնահարում էին քաղաքացիների իրավուքները»,- թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով՝ ապրիլի 5-ն այն օրն է, երբ կարելի է հայտարարել. «Դատարա՛ն, ոտքի՛, ժողովուրդն է գալիս»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մի շարք իրավաբանների կարծիքով՝ հանրաքվեի գնալը ռիսկային է, և ժողովուրդը ԱԺ-ին մանդատ է տվել նմանօրինակ որոշումներ կայացնելու համար, հարցը կարող էր լուծվել ԱԺ-ի կողմից, Ս. Գաբրիելյանը նշեց. «Եթե անգամ խորհրդարանը լուծեր հարցը, միևնույն է, ընդդիմադիրները քննադատելու էին: Մենք առաջնորդվել ենք Սահմանադրությամբ՝ 202-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագիծը չընդունվելու դեպքում ԱԺ 3/5-ի որոշմամբ այն գնում է հանրաքվեի՝ առանց ՍԴ կարծիքը հաշվի առնելու»: Պատգամավորը նաև հավելեց, որ ՍԴ որոշումը չէր կարող օբյեկտիվ լինել, քանի որ հարցը վերաբերում է ՍԴ անդամների հետագա գործունեությանը:

Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տրամաբանական կլիներ տեսնել Հրայր Թովմասյանի հեռանալը այն ժամանակ, երբ, ըստ էության, իրեն լքեց և հեռացավ ամբողջ քաղաքական թիմը և առաջին հերթին իրենց քաղաքական հայրը. «Այն, որ Հ. Թովմասյանը կապ ունի նախկին քաղաքական համակարգի հետ, նա չի կարող պաշտոնավարել այս պաշտոնում»:

«ՍԴ-ն իր աշխատանքային պատմությամբ աղերս չունի այն ամենի հետ, որով սահմանադիրն է ուզում գնալ»,- ընդգծեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն հետևողականորեն աչք է փակել բազմաթիվ անօրինականությունների վրա:

Մ. Նահապետյանը վստահեցրեց, որ հանրաքվեի ժամանակ «Քաղաքացու որոշումը» «ոչ» չի քվեարկի: «Հանրաքվեի ճանապարհով տեսականորեն հնարավորություն կա լավ սահմանադրական դատարան ստեղծելու, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից,- նշեց Մ. Նահապետյանը:- Դա հնարավոր է այն դեպքում, երբ կառավարող ուժը հրաժարվի փոփոխվող սկզբունքներից, երկակի մոտեցումներից և հախուռն, հատվածական լուծումներ տալու գործելաոճից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում