Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում թուրք երգչուհի Ասլը Հյունելը Անիի Մայր տաճարի խորանի վրա կանգնած երգում է թուրքական մի երգ, իսկ ներքևում կանգնածները ձայնակցում և ծափահարում են նրան։
Ձայնակցողների թվում է նաև Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը։
Որոշ ընդդիմադիր գործիչներ քննադատել են նախարարի կնոջ արարքը՝ որակելով այն մշակութային վանդալիզմ: Փերվին Էրսոյը ոչ միայն ներողություն չի խնդրել իր արարքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ուզեցել են ստուգել եկեղեցու ակուստիկան: