«Պետք է հստակեցնել, որ իրավապաշտպան տիտղոսի ներքո 2 անձ կա՝ Ավետիք Իշխանյան և Լարիսա Ալավերդյան: Մնացածը փաստաբաններ են և, ըստ էության, այս պահին հետապնդվող նախորդ բարձրաստիճան պաշտոնյաների փաստաբանական խմբերի ցանկում են ներառված: Այստեղ դա ներկայացնել որպես օբյեկտիվ իրականություն կամ նշանակալի իրադարձություն ամենևին տեղին չէ: Այս հարցում նույն իրավապաշտպաններն էլ չափից ավելի սուբյեկտիվ են, որովհետև իրենց անձնական շահերն ու քաղաքական հայացքները չեն համընկնում ՀՀ ներկայիս իրականության և ապագա զարգացման հետ:», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով 105 փաստաբանների և իրավապաշտպանների՝ նախագահին ուղղված նամակին: