Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, հայտնում է shamshyan.com-ը:
ժամը 16:15-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 80 ՏՏ 099 համարանիշի և Nissan Tida մակնիշի 07 DV 017 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Էդուարդ Աղաբեկյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: