Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վիճակագրակա՞ն, թե՞ տնտեսական հեղափոխություն․ ինչո՞ւ է Փաշինյանը գնում նախկինների հետքերով

Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»,-նշել է նա:

Թերևս վարչապետը որոշել է հանգստյան կիրակի օրը սկսել պոզիտիվ լուրով՝ դրական տրամադրություններ փոխանցելով հանրությանը։ Թեև տեղին է նկատել, որ վարչապետի կարգավիճակային առանձնահատկությունները հավուր պատշաճի են դարձնում միայն ճշտված, պաշտոնական տվյալների, փաստերի հրապարակումը՝ պետության ղեկավարի խոսքն ավելի արժանահավատ դարձնելու, ֆեյսբուքյան գրառումների տհաճ «խմբագրումներից» խուսափելու նպատակով։ Ուզում եմ հիշեցնել, որ անցած ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը նման մի քանի տհաճ իրավիճակների մեջ հայնվել է, երբ մի դեպքում գրառում էր կատարել տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ների վերաբերյալ՝ արժանանալով անգամ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի ծաղրական արձագանքին, մյուս դեպքում՝ բանակում գրանցված մահացության դեպքերի մասին, ինչը միանշանակ արձագանքի չարժանացավ անգամ հեղափոխության օրակարգը պաշտպանող իրավապաշտպանների կողմից։

Խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք, սակայն, կարծես, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ հետևություններ չեն անում, ինչի հետևանքով պետական, քաղաքական խոսքը հանրային միջավայրում արժեզրկվում է։

Վիճակագրությունը Հայաստանում մշտապես մանիպուլյատիվ բնույթ է կրել ու դրանում արտահայտված թվերը հասարակությունն իրավմամբ համամատել է  կեղծված ընտրությունների արդյունքների հետ։ Օրինակ, հիշում եմ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բերած վիճակագրական թվերը այդ ժամանակվա խորհրդարանում ամենաակտիվը հեգնում, քննադատում էր հենց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ու հասարակության մեծամասնությունը համաձայն էր նրա հետ։

Օբյեկտիվորեն՝ հասարակության մեծամասնությունը այսօր էլ հեգնանքով, կասկածանքով է վերաբերում պաշտոնական վիճակագրությանը, եթե նույնիսկ դա հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից։ Եվ դա, առավել քան, օբյեկտիվ է, որովհետև հեղափոխությունից հետո չեն փոխվել ոչ միայն վիճակագրության մեթոդաբանությունն ու գործիքները, այլ նույնիսկ՝ այն պատասխանատուները, որոնք այդ գործն արել են։ Մարդիկ ժամանակին թվեր են «նկարել», որպեսզի հասարակությանը համոզեն, որ Հայաստանը դառնում է  Կարեն Կարապետյանի «երազած» Սինգապուրը, այսօր էլ թվեր են «նկարում»՝ ապացուցելու համար, որ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է։ Մյուս կողմից՝ հասարակությունը իր բարեկեցությունը չափում է ոչ թե պաշտանական թվերով, այլ՝ իր սառնարանի պարունակությամբ, իսկ հեղափոխությունից հետո մարդկանց կյանքի որակը, մեղմ ասած, որական փոփոխության չի ենթարկվել։

Մինչդեռ ակնկալվում էր, համենայն դեպս՝ հասարակության, մտածող հատվածի կողմից, որ հեղափոխությունը քաղաքական նոր մշակույթ է բերելու, ազդելու է իշխանության կառավարման բովանդակության և որակի վրա։ Անշուշտ, իշխանության գործունեությունը պետք է չափելի լինի, սակայն գնահատաման հիմքում պետք է դրվեն ավելի լուրջ նշաձողեր՝ մտացածին թվերի կամ քարոզչական մանիպուլյացիայի փոխարեն։

Մյուս կողմից՝ գործող իշխանության մանդատը, այսպես ասած, ստանդարտ չէ՝ հեղափոխական է, ինչը ենթադրում է ոչ թե «թվանկարչություն» կամ հասարակությանը թվերով «կերակրելու» «նուրբ արվեստ», այլ՝ զարգացման հայեցակարգ, ապագայի օրակարգի ձևավորում, որտեղ քաղաքացին տեսնելու է իր հնարավորությունները ռեալիզացնելու հեռանկար։

Նիկոլ Փաշինյանը չպետք է տրվի նախկին վարչապետների գայթակղությանը․ երկրին պետք է իրական տնտեսական հեղափոխություն՝ վիճակագրական բումի կամ մանիպուլյացիայի փոխարեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում