Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հանրաքվեն կարող է տեղի չունենալ․ նախկինները «փո՞ւռն» են տալու Հրայր Թովմասյանին ու մյուսներին

 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ:  Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը որոշել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

Կասկածից վեր է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելու է փաստաթուղթը, համենայն դեպս՝ նրա վերջին հարցազրույցը ու նաև իշխանության առանցքային գործիչների հայտարարությունները խոսում են դրա մասին։ Մյուս կողմից՝ նույնիսկ նախագահի ստորագրության փաստն ինքնին չի երաշխավորում հանրաքվեի անցկացումը, որովհետև մինչ այդ կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կարժեզրկեն քաղաքական այդ իրադարձությունը։

2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ, որից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 884 հազար 86 ընտրող։ Հիմա եթե իշխանություններին հաջողվի ապահովել 1 միլիոնից ավելի քաղաքացու մասնակցություն հանրաքվեին, ապա անհրաժեշտ կլինի, որ մասնակիցներից ավելի քան 650 000-ը կողմ քվեարկեն, որպեսզի «այո»ն համարվի վավերացված։ Այս թվերը հուշում են, որ առաջիկա հանրաքվեն, ըստ էության, վերածվելու իշխանության վստահության հանրաքվեի, որը կամ ամրապնդելու է նրա քաղաքական հաղթանակն՝ արձանագրված 2018-ի խորհրդարանական ընտրություններում, կամ էլ՝ արձանագրելու է իշխանության վարկանիշի էական անկումը, քաղաքական նոր ստատուս-քվոն՝ դրանից բխող հետևանքներով, ընդհուպ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հեռանկարով։

Ցանկացած իշխանության համար, որն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ամենօրյա ռեժիմով բախվում է պրոբլեմների հետ, նման հանրաքվեն քաղաքական առումով կարող է ռիսկային լինել։ Մյուս կողմից՝ Փաշինյանի թիմը հանրաքվեի քարոզարշավը մտադիր է իրականացնել «սև-սպիտակի» հակադրության ռեժիմում, ինչը միանգամայն լուծելի է դարձնում 650 000-ը կողմ քվեի ստացումը։ Հանրաքվեն կարևոր է նաև այլ իմաստով․ մեծանում է գործընթացի լեգիտիմությունը, սահամանադրական կարգի վերականգման գործընթացի հիմնական սուբյեկտը դառնում է հասարակությունը։

Չնայած այս հանգամանքին՝ իշխանությունը սովորոբար, իր բնույթով, կոմֆորմիստական է լինում ու պատահական չէ, որ խորհրդարանում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը ՍԴ անդամներին, ըստ էության, կոչ արեց օգտվել վաղ կենսաթոշակային օրենքի ընձեռած հնարավորություններից՝ դրանով փակելով հանրաքվեի թեման։ Նույն միտքը «Առաջին լրատվական»-ի եթերում նախօրեին կրկնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Եթե դատավորներն օգտվեն այդ հնարավորությունից, հանրաքվեի կարիք այլևս չի լինի, և դա շահեկան կլինի բոլորի համար՝ և՛ պետության, և՛ իրենց»,- ասել է նա:

Այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս վեց անդամները մինչև փետրվարի վերջը որոշեն օգտվել վաղ կենսաթոշակի գնալու օրենսդրական իրավունքից, հանրաքվեն դուրս գա շրջանառությունից՝ որպես հետևանք այն իրողության, որ ՍԴ ճգնաժամն, ըստ էության, կարգավորված է։

Նման զարգացումը բացարձակապես չենք բացառում, որովհետև նոր իրավիճակում, ինչքան էլ պարադոքսալ թվա, Հրայր Թովմասյանի ու մյուսների հրաժարականներն ամենից շատ ձեռնտու է հին համակարգին։ Նախկինների հակառեյտինգը չափազանց մեծ է ու հենց դա է Նիկոլ Փաշինյանի հիմնական «դաշնակիցն» առաջիկա հանրաքվեում․ դրա միջոցով իշխանությունը կարող է տպավորիչ արդյունք գրանցել համաժողովրդական քվեարկության ժամանակ։ Իսկ եթե հանրաքվեն տեղի չունենա, նախկին համակարգը կարող է շարունակել մանիպուլյատիվ քարոզչությունն՝ իշխանության վարկանիշի շարունակական անկման, Նիկոլ Փաշինյանի վախերի, ռեպրեսիվ միջավայրի և այլ թեմաներով։ Այս համատեքստում տրամաբանական է ենթադրել, որ Հրայր Թոմասյանին ու մյուսներին «զոհաբերելու» են նախկինները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում