Խոշոր հարկ վճարողներն այս տարվա մայիս ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ներմուծել են 5.9%-ով ավելի շատ, ընդհանուր ծավալը՝ 75.2 մլրդ դրամ: Պետական եկամուտների կոմիտեի «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշների» համաձայն՝ ներմուծման ծավալներն աճել են 160 կազմակերպությունների մոտ շուրջ 26.2 մլրդ դրամով և նվազել` 153-ի մոտ 22.0 մլրդ դրամով:
Արտահանման ծավալները 2011 թ.-ի մայիսին կազմել է 26.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 20.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 6.4 մլրդ դրամով (23.88%):
2011 թ.-ի մայիսին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ՝ 1291.6 մլն դրամի չափով:
01.06.2011 թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 82.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 49.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.2 մլրդ դրամ: Բացի այդ, 2011 թ.-ի մայիս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 4257.4 մլն դրամի չափով:





































