Թաիլանդում կրակոցները վերսկսվել են: Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը:
Հրապարակման համաձայն՝ Նաքհոն Ռաթչասիմա քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում, որտեղ թաքնվում է ավելի վաղ 17 մարդու կյանք խլած զինվորական Ջակրապանտ Թոմման, կրկին կրակոցներ են հնչել: Հատուկջոկատայինները շրջափակել են «Տերմինալ 21» առևտրի կենտրոնի շուրջը գտնվող տարածքը:
Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել ձերբակալել հրաձիգին, նա պատանդ է պահում 16 մարդու: Իրավապահները դեպքի վայր են բերել նրա մորը, որը փորձում է համոզել որդուն, որ վերջինս հանձնվի։