Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:
Եթե ՀՀ նախագահը չնշանակի հանրաքվե, ինչի հավանականությունը շատ մեծ է, ապա հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը։
Այս պայմաններում հանրաքվեն տեղի կունենա ս․թ․ մարտի 29-ին, կամ ապրիլի 5-ին․․․»։