Monday, 29 06 2026
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Որևէ մեկի կցորդը չեմ եղել, այդքան թուք ու մուր կերել, ձայն տանող-բերող չեմ, ինչո՞վ պատճառաբանեի իմ չառաջադրվելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշում եք կայացրել։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք թեկնածուների այսպիսի առատության պայմաններում։

Դուք քաջատեղյակ եք, որ Արցախի Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է մոտավորապես 1 տարի առաջ։ Մենք ի սկզբանե նշել ենք, որ պայքարելու ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքական կյանքում մեր տեղն ու նշանակությունն ունենանք։ Այս տեսակետից, իհարկե, կարևոր դրսևորում է ընտրություններին մասնակցելը։ Ի սկզբանե մենք որոշել էինք, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, բայց բոլոր հարցազրույցներում մենք նշել ենք՝ նախագահականի մասին մտածում ենք։ Երբևիցե չենք ասել, որ սատարելու ենք այս կամ այն թեկնածուին, ասել ենք՝ դեռ մտածում ենք։ Վերջին մի քանի օրերի ընթացքում մեր կառույցների հետ ինտենսիվ կոնսուլտացիաներ ենք արել, արտահերթ համագումար, խորհրդի նիստ, որի արդյունքում որոշեցինք մասնակցել ընտրություններին։

Օրինակ՝ ինչո՞վ պատճառաբանեինք, որ չենք գնում նախագահական ընտրություններին, ի՞նչ ասեինք։ Եթե քաղաքական ուժ ենք, ակտիվ դերակատարություն ենք ուզում ունենալ, ինչո՞ւ չմասնակցեինք նախագահական ընտրություններին։ Վախենո՞ւմ ենք, վստահ չե՞նք մեր ուժերին՝ ոչ այն, ոչ էլ այն։ Անկախ նրանից, թե ինչպիսի արդյունքներ կլինեն՝ մենք պարտավոր ենք մասնակցել, քաղաքական ուժի պարտականությունն է մասնակցել ընտրական գործընթացներին։ Մենք որևէ մեկի կցորդը չենք եղել, չենք ստեղծվել, որպեսզի ինչ-որ մեկին սատարենք, ստեղծվել ենք մեր ներքին պահանջարկից ելնելով, համախոհների բավականին լայն շրջանակների հորդորով։ Միավորվել ենք այն մարդկանցով, որոնք ունեն միանման տեսլական, գաղափարներ։ Ուզում ենք Արցախն ավելի լավը դարձնել՝ դա մեր կարգախոսներից մեկն է։

– Ինչո՞վ կպայմանավորեք այս չափ մեծ քանակությունը թեկնածուների։ Տեսակետ կա, որ շատերը ձայները փոշիացնելու համար են առաջադրվել և ամեն ինչ անում են, որ երկրորդ փուլ լինի։

– Ասեմ հետևյալը. սովորաբար ցանկացած քաղաքական գործընթացի ժամանակ՝ հատկապես ընտրությունների ժամանակ, բնական է, որ տարբեր թեկնածուներ են ի հայտ գալիս։ Կան տեխնոլոգիաներ, որ ստեղծվում են ուժեր այս կամ այն սեգմենտից ձայներ պոկելու համար։ Մենք նման ուժերի շարքին չենք դասվում, որովհետև մեր նպատակը միայն այս կարճաժամկետ գործունեությունը չէ։ Մենք ձայն տանող-բերող չենք, նպատակ ունենք երկարաժամկետ, տասնամյակներ շարունակ պայքարել, մեր երկրի շենացման գործընթացին մասնակցել։ Խնդիրն այս կամ այն ուժի դեմ պայքարելը չէ, ձայն տանել-բերելը չէ, մենք թևակոխում ենք շատ պատասխանատու ժամանակ, մեզ լուրջ մարտահրավերներ են սպասվում։ Իսկ դրանց դիմակայելու համար մեզ լուրջ ու բանիմաց մարդիկ են անհրաժեշտ, ի վերջո սա է ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության չափման միավորը, մնացած բաները ածանցյալ կամ վերնաշերտ են հանդիսանում։ Եթե պրոֆեսիոնալիզմի պակաս կա՝ այս կամ այն խնդիրը չեն կարողանալու լուծել, նույնիսկ ամենալավ ցանկության դեպքում։ Եթե պրոֆեսիոնալիզմը բարձր է, բայց կեղտոտ ոգի է՝ էլի չի ստացվելու։ Պետք է լինի և՛ այն, և՛ այն, և՛ կամք, որ այս ամենն օգտագործվի մեր ժողովրդի համար։

– Դուք երկար տարիներ աշխատել եք Բակո Սահակյանի հետ, ինչպե՞ս է նա վերաբերում Ձեր առաջադրվելու որոշմանը, կունենա՞ք իր աջակցությունը։

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ փորձում են սև PR անել։ Ես 22 տարի աշխատել եմ պետական համակարգում՝ արտգործնախարարությունում, նախագահականում, դասավանդում եմ նաև Արցախի պետական համալսարանում։ Հպարտ եմ այդ աշխատանքի համար և որ մի փոքր ներդրում ունեմ մեր պետականության կայացման մեջ։ Շատ հպարտ եմ, որ մի փոքր լումա ավելացրել եմ մեր սուրբ տղաների թափած արյունով պահպանված հայրենիքի շահերը տեղեկատվական և արտաքին դաշտում ճիշտ ներկայացնելու, պաշտպանելու համար։ Հպարտ եմ նաև, որ Քարվաճառը «ջրային դոնոր» գաղափարի հեղինակը, հայրը ես եմ, որի էությունն այն է, որ հենց այստեղ են սկիզբ առնում Արփա ու Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը։ Սևանը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում, որից սկիզբ են առնում Արցախի համար մեծ նշանակություն ունեցող Խաչեն ու Թարթառ գետերը, որոնք նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսն են կազմում։ Քարվաճառը հայկական պահելու թերևս ամենակարևոր փաստարկը հենց դա է։ Բա որտե՞ղ աշխատեի, ես երեք համալսարան եմ ավարտել, պատմական գիտությունների դոկտոր եմ, 300-ից ավելի հոդվածներ եմ հեղինակել։ Կոչ եմ անում մեր հանրությանը տարբերակել դեմագոգությունը պարկեշտությունից։ Ամենալավ ինդիկատորը պետական համակարգում աշխատելն ու մաքուր մնալն է։

Երկրորդը՝ ես աշխատել եմ նախագահականում նախքան Բակո Սահակյանը՝ 2001 թվականից, այսինքն՝ 19 տարի։ Աշխատել եմ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահի հետ, չեմ եղել ոչ մի նախագահի, նախարարի, դեկանի ու ռեկտորի կցորդ։ Առաջնորդվել եմ պրոֆեսիոնալիզմի ու բարոյականության սկզբունքներով։ Դուք գիտեք, թե ինչպիսի բարդ բան է տեղեկատվական դաշտի պատասխանատու լինելը, թուք ու մուր ուտելը, նույնիսկ նախագահականի հետ կապ չունեցող մարդկանց վրիպումները շտկելը։ Մյուս թեկնածուների համեմատ իմ պաշտոնն ամենացածրն է եղել՝ ո՛չ ԱԺ նախագահ եմ եղել, ո՛չ վարչապետ, ո՛չ արտգործնախարար, ո՛չ էլ անվտանգության խորհրդի քարտուղար։ 13 տարի նույն կաբինետում եմ աշխատել, եկեք-տեսեք, ոչ մի բան չի փոխվել այստեղ՝ ինչպես Տիգրան Մեծի նկարն է կախած ձախ կողմում, Արցախի Հանրապետության զինանշանը մեջքիս հետևում, այնպես էլ մնացել է, ոչ մի բան չի փոխվել, կաբինետս շքեղ չեմ սարքել։ Ես հեռու եմ եղել նման բաներից, ինչո՞ւ չպետք է պայքարեմ հիմա, արդյոք դրանից մեր պետությունն ու հասարակությունը կտուժի՞, թե՞ հակառակը։ Այո՛, կան մեկ-երկու անհատներ, որոնց նույնիսկ չենք էլ բարևում, արժանի էլ չեն, որ անունները տանք, բայց նրանց թշնամի չենք համարում, ընդամենը՝ մրցակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում