Շոտլանդիայի ֆինանսների նախարար 42-ամյա Դերեկ Մակեյը հրաժարական է տվել՝ մամուլում հրապարակված 16-ամյա մի տղայի հետ սկանդալային նամակագրության պատճառով՝ գրում է tvrain.ru -ն:
Երկրի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը ընդունել է Մակեյի հրաժարականը:
«Ես ինձ հիմարի պես պահեցի, շատ եմ ցավում», – ասել է արդեն նախկին նախարարը:
Նախկին նախարարի և 16-ամյա տղայի նամակագրությունը հրապարակել է The Scottish Sun թերթը: Թերթը գրել է, որ կես տարվա ընթացքում Մակեյը մոտ 270 նամակ է ուղարկել տղային, նրա հասցեին հաճոյախոսություններ գրել, հանդիպման հրավիրել ու խնդրել գաղտնի պահել իրենց նամակագրությունը։
Հայտնի է, որ նախարարը 2013 թվականին հայտարարել է իր միասեռական լինելու մասին և բաժանվել է կնոջից:











































