Monday, 22 06 2026
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Գարեգին Բ-ն ընդունեց Լիոնի քաղաքապետին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին:

Քաղաքապետ Ժերար Կոլոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ ուրախություն է Հայաստան այցելելը: Քաղաքապետն ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը միջպետական, մշակութային և հոգևոր ոլորտներում:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են զարգանում, իսկ տարբեր քաղաքների միջև կապերը սերտանում են և ձևավորվում են համագործակցության նոր հեռանկարներ: Նորին Սրբությունը նաև ուրախությամբ վերհիշեց Ֆրանսիա կատարած հովվապետական այցի ընթացքում իր ունեցած հանդիպումը Լիոնի քաղաքապետի հետ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին` ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի զավակներին ընդունելու և նրանց` կյանքի վերակազմակերպման ու երկրի կյանքին լիարժեք մասնակցության հնարավորություններ ընձեռելու համար: ՙՄեր ժողովուրդը երախտապարտ է ֆրանսիայի իշխանություններին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար՚, – նշեց Վեհափառ Հայրապետը` հավելելով, որ հայ ժողովուրդը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի արդարությունը հաղթանակի, և երբեք նման ոճիր այլևս տեղ չգտնի մարդկության կյանքում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ երկու երկրների ու ժողովուրդների հարաբերություններն ամուր ու անխախտ մնան և ծառայեն մարդկության խաղաղությանն ու բարօրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում