Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Նախկին նախագծով՝ դատավորներին առաջադրելու էր սկզբում ՀՀ նախագահը, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովը և հետո՝ կառավարությունը: Նորում դուք առաջարկել եք՝ կառավարություն, հանրապետության նախագահ և վերջում՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Այս հերթականության իմաստը ո՞րն է, վերադասավորումը ինչի՞ն է միտված»,- Վահագն Հովակիմյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:
Նա հետաքրքրվեց՝ ապագայում բա ինչպե՞ս է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում:










































