Որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել, բացի նրանից, որը ԱԺ նախագահը հայտարարեց, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հեղինակը հետ է կանչել նախագծերը։ Իմ գործընկերն արդեն բացատրեց, որ հետկանչման պատճառ կարող է լինել սկսած ստորակետից, վերջացրած որևիցե բառ փոխելուց, և նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն», – ասաց Ալեն Սիմոնյանը։








































