Լիբանանահայ Տիգրան Զաքարյանն արժանացել է «ԼՈՏՈ» վիճակախաղի գլխավոր մրցանակին։ «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ գլխավոր մրցանակը լիբանանյան արժույթով կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Տիգրան Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ վիճակախաղի հավատարիմ հաճախորդ է, շաբաթը երկու անգամ մասնակցում է:
«Շահելու մասին լուրն իմանալու օրը ամբողջ գիշեր արթուն եմ մնացել», – ասել է Տիգրան Զաքարյանը, որը ներկայում վարորդ է աշխատում: