Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, կադրեր Է ներկայացրել հանգստի վայրից: Լուսանկարների եւ տեսանյութի շարքը հայտնվել Է հայտնիի Instagram-օգտահաշվում:
Առաջին լուսանկարում 23-ամյա Հադիդը կեցվածք Է ընդունել ընձառյուծի մորթու պրինտով լողազգեստով՝ ծովի ֆոնին փայտե կամրջի վրա կանգնած: Մոդելի ոտքերի տակ տեղ Է գրավել նրա ընկերուհին՝ ամերիկացի կատարող Ջեսսի Ջո Սթարքը, որը հեռախոսով լուսանկարում Է Հադիդին:
Հաջորդ կադրերում հայտնին ցուցադրել Է նկարահանման արդյունքը. տեսանյութում սուպերմոդելը խցիկի առջեւ պարում Է նույն բիկինիով՝ արձակ թաց մազերով: Իր կերպարը նա լրացրել է գոտկատեղին կապված ոսկե շղթայով:
https://www.instagram.com/p/B8J1H9_AWmm/?utm_source=ig_embed