«Որևէ մեկի համար զարմանալի չէ, որ Ռուբեն Հայրապետյանի տեսակը հենց այն տեսակն է, որի փափագը նա դեռ ունի՝ մարդկանց վրա կոշիկները սրբելու և այլնի մասով: Բոլորը տեղյակ են Ռուբեն Հայրապետյանի և իր տեսակի կենսագրությանը: Նրանք այն մարդիկ են, որոնք ծեծելով սպանում են մարդկանց և մարդկանց, որոնք գալիս են իրենց հանգստի գոտիներում ուրախություն ունենալու, արդյունքում իրենց թիկնապահներով ծեծելով սպանում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը:










































