Friday, 03 05 2024
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի համալսարանի ուսումնական ծրագրում

Հայ քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» անգլերեն լեզվով ծավալուն մենագրությունը Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ իբրև դասագիրք ներառվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում:

Այն վերջին տասնամյակների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում: Գիրքը հասցեագրված է հատկապես ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնականներին, ճարտարագետներին, ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս բնագավառի հիմնախնդիրներով: Այն կարող է ծառայել նաև իբրև դասագիրք համալսարանների բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար:

Հեղինակը գիտական համագործակցության սերտ կապեր ունի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Բ. Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ աշխատել է մինչև Ֆրանսիայում մշտական բնակություն հաստատելը: Բախչաջյանը նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրն է ֆիզիկական քիմիայի մի քանի գիտական մատենաշարերի, որոնք լույս են ընծայել համաշխարհային առաջատար գիտական հրատարակչություններ:

Գիրքը 2019 թվականին տպագրել է բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «ՍիԱրՍի պրես-Թեյլոր ընդ Ֆրանսիս գրուպ»-ը, Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում: Այն լայն տարածում է գտել նաև համացանցում::

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում