Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

«Պաշտոնյա՝ սպառազինության դիմաց». հայ-ռուսական նոր գործարք

Ըստ ամենայնի պարզ է, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի արժանանալու այն «աուդիենցիային», որն իբրև Երևան վերադառնալու պայման ներկայացրել էր իրավապահներին ու նաև քաղաքական ղեկավարությանը: Կոստանյանը, մարտիմեկյան գործի մեղադրյալ լինելով, գտնվում է Ռուսաստանում և Հայաստան վերադառնալու պատրաստակամություն էր հայտնել պայմանով, որ իրավապահները իրեն ուղղված հարցերը կհնչեցնեն հրապարակավ, և հրապարակավ էլ կլինեն պատասխանները՝ ընդհուպ վարչապետի ու ԵՄ դեսպանների ներկայությամբ: ՀՔԾ-ն պատասխանել է, որ այդ ամենն անիրականանալի է, և հարցաքննության կարգը սահմանված է օրենքով, որով էլ Գեորգ Կոստանյանը պետք է ներկայանա: ՀՔԾ պատասխանում կար արձանագրում, որ այդ պահանջներն ավելի շուտ գործի քննությունից խուսափելու պատրվակ է: Եթե Գևորգ Կոստանյանը մնա Մոսկվայում, ապա կլինի մարտիմեկյան գործով անցնող հերթական մեղադրյալը, որ ապաստանում է ՌԴ տանիքի ներքո:

Ռուսաստանն այդպիսով հավաքում է մեղադրյալների «կոլեկցիա»: Ինչի՞ համար է դա արվում: Հայաստանի հետ հետագա հնարավոր առևտրին պատրաստվելո՞ւ, թե՞ ինչ-որ բան իսկապես թաքցնելու: Հարցերն այդ առումով, իհարկե, բավականին շատ են: Մյուս կողմից ակնառու է, որ ինչքան հայաստանյան պաշտոնյաները այդօրինակ աղմկոտ գործերով ապաստանում են Մոսկվայում, ստանում ՌԴ հովանին, թեկուզ, այսպես ասած, ոչ պաշտոնական, թեև նրանցից առնվազն մեկը պաշտպանության տակ մտավ պաշտոնապես՝ ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, այնքան Ռուսաստանը Հայաստանի հանրության համար դիտվում է որպես Հայաստանում օրինականության և իրավականության հաստատման պաշտոնական խոչընդոտ: Այլ կերպ ասած, եթե նախորդ իշխող համակարգի գործունեության, իշխանական կարգավիճակի պայմաններում հանրությունը Ռուսաստանի հովանի դերը գնահատում էր այսպես ասած՝ ոչ ֆորմալ դիտարկումների, եզրահանգումների, վերլուծությունների ու մեկնաբանությունների տիրույթում, ապա այժմ, փաստորեն, Ռուսաստանը, այսպես ասած, հետահայաց կերպով պաշտոնական «կնիքով» է հաստատում Հայաստանի նախորդ իշխող համակարգի հովանավոր եղած լինելու հանգամանքը:

Ռուսաստանի ինչի՞ն է դա պետք, ի՞նչ է ստանում և ի՞նչ է կորցնում այդ պարագայում: Այն, որ Մոսկվան այդպիսով կորցնում է Հայաստանի հանրության վստահությունը, կարծես թե ակնառու է: Նրան այդ վստահությունը պետք չէ՞: Փաստացի ստացվում է, որ Մոսկվան նույնիսկ կամովին է հրաժարվում այդ վստահությունից: Դրա համար պետք է որ լինի ծանրակշիռ պատճառ: Հազիվ թե Հայաստանի մի քանի նախկին պաշտոնյան Մոսկվայի համար ինքնին ունեն այնքան մեծ կշիռ, որ հանուն նրանց Ռուսաստանը գնա Հայաստանի հանրության առաջ «մեղքի»: Մյուս կողմից, այստեղ իրավիճակը փոքր-ինչ հակասական է՝ նկատի ունենալով այն, որ մի ձեռքով «վերցնելով» պաշտոնյաներին, մյուս ձեռքով Ռուսաստանը Հայաստան է մատակարարում արդիական սպառազինություն, ընդ որում՝ մատակարարում է ըստ ժամանակացույցի, առանց ուշացման, ինչը էական հանգամանք է՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմից առաջ եղած հակառակ փորձը: Արդյո՞ք ստացվում է «ապրանքափոխանակություն», այսինքն՝ «պաշտոնյա՝ սպառազինության դիմաց» գործարք: Դա նշանակում է, որ, ի դեմս նախկին պաշտոնյաների, Ռուսաստանն այդուհանդերձ ձեռք է բերում կարևոր մի բան՝ սպառազինության ժամանակին մատակարարման, նաև սպառազինության բնույթի միջոցով ապահովագրելով իրեն Հայաստանի հանրության խիստ անվստահությունից:

Հայաստանի համար էլ գործարքը թվում է շահեկան: Հարցն այն է, թե որքան է նախկին պաշտոնյաների «պաշարը», որպեսզի հնարավոր լինի շարունակել «պաշտոնյա՝ սպառազինության դիմաց» գործարքը, ու ինչ է լինելու, երբ Ռուսաստանի համար արժեքավոր նախկին պաշտոնյաներն ավարտվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում