Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը. պայքարի առաջին փուլն ավարտվել է

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող եւ բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ֊աշինութեան կասեցման ուղղութեամբ պայքարի առաջին փուլն աւարտուել է։

Ստեղծուել է ներկայացուցչական յանձնաժողով, որը պէտք է քննի գործող ՓՀԷԿ֊երի նախագծման եւ շահագործման համապատասխանութիւնն աւրէնսդրութեանը եւ բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառոյց ՓՀԷԿ֊երը ենթակայ են ուսումնասիրության՝ դրանց թոյլտուութեան բնապահպանական պահանջներին եւ աւրէնսդրութեանը համապատասխանութեան տեսանկիւնից։

Վերոնշեալն ինձ թոյլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը եւ լինել իր իրաւունքների համար քաղաքացիական կամք դրսեւորած հայրենակիցներիս կողքին։

Նորակազմ յանձնոժողովին մաղթում եմ յաջողութիւն, կամք եւ վճռականութիւն՝ ազգի եւ սեպհական խղճի առջեւ պատշաճ եւ պատասխանատու կերպով աշխատանքները ծաւալելու եւ անհարկի միջամտութիւններից զերծ մնալու համար։ Բոլորս ապաւինում ենք ձեր խոհեմութեանն ու բարեխղճութեանը եւ աչալրջաւրէն հետեւելու ենք, որ յանձնաժողովը չշեղուի իր մասնագիտական պարտաւորութիւնների շրջանակից։

Միաժամանակ, վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչութեան պաշտպանած, իմ ձեւակերպած եւ Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մէջ են եւ չեն փոխուելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ․ դեկտեմբերի 1֊ի դրութեամբ գործող ՓՀԷԿ֊երը ենթարկուելու են խստագոյն վերահսկողութեան եւ առկայ աւրէնսդրական պահանջների։

Իմ յորդոր եմ յղում Քաշաթաղի եւ ողջ Արցախի բնակչութեանը՝ քարվաճառցիների պէս դրսեւորել քաղաքացիական կամք եւ հասունութիւն, որպէսզի այլուր եւս համարփակաբար քննուեն ՓՀԷԿ֊աշինոթեան յարուցած ծանր խնդիրները եւ դրանց լուծման արդիւնաւէտ ուղիները։

Այսուհետեւ՝ Հայաստանի Հանրապետութեան անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի եներգահամակարգը պէտք է զարգացուի պատասխանատու եւ համալիր ռազմավարութեան հիման վրայ, որը կը բացառի լեռնային գաւտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կը նպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը եւ կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։

Ամենախորին երախտագիտութիւն եմ յայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած եւ մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, յատկապէս, ինձ զաւրավիգ եղած հացադուլաւոր Մհեր Պաւղոսեանին, որին նոյնպէս յորդորում եմ հացադուլից դուրս գալ եւ նախանձախնդրաւրէն լծուել այս եւ այլ խնդիրների լուծմանը։

Վերստին՝ խոնարհումս եւ յարգանքս իւրաքանչիւրիդ՝ իմ յարգելի եւ շատ սիրելի հայրենակիցներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում