Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե եղել է այնպիսի որոշում, որի վրա հրամանատարները որևէ կերպ չէին կարող ազդել, պետք է այստեղ հարց բարձրացնել

Երեկ Արցախի զորամասերից մեկում հերթական դեպքն է գրանցվել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։

Անդրադառնալով տեղի ունեցածին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց վերջերս իրենց կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ 2010-19թթ. ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահացության 633 դեպք, որից հրադադարի ռեժիմի խախտումները 249-ն են, ինքնասպանություն՝ 89, տարբեր պատճառներով սպանություններ՝ 72, և այլն: Իրավապաշտպանի համար առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ պաշտոնական հրապարակումներով այս թվերն ավելի քիչ են, մինչդեռ իրենց հրապարակած թվերի տարբերությունը շատ մեծ է:

«Փաստորեն կան դեպքեր, որոնք չեն էլ հրապարակվում: Շատ քիչ դեպքերում է, որ մեր և պաշտոնական տվյալները համընկնում են: Յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ քննության ենթարկվի, և պատճառները բացահայտվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցածին՝ Սաքունցը նշեց, որ պետք է պարզվի՝ ինչն է դրդել այդ քայլին. եթե եղել է այնպիսի որոշում, որի վրա հրամանատարները որևէ կերպ չէին կարող ազդել, պետք է այստեղ հարց բարձրացնել՝ ինչ աշխատանք է տարվել բացահայտելու, պարզելու զինվորի հոգեվիճակը, վերաբերմունքը զինվորական ծառայությանը, ինչ աշխատանքներ են տարվել նպաստելու կամ ուղղելու ուղղությամբ:

«Զենքով ինքնավնասումն այնպիսի գործողություն է, որի միտումը ծառայությունից խուսափելն է կամ հեռանալը: Սա հոգեբանի, հրամանատարի, անձնակազմի աշխատանք է պահանջում և ոչ թե միայն հրամաններ տալ: Պետք է պարզել՝ որոնք են դրդապատճառները, որ ստիպել են զինվորին այդ քայլին գնալու: Արդյոք այդ զինվորը գտնվե՞լ է ուշադրության կենտրոնում: Եթե չի գտնվել, ապա ինչո՞ւ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանը պիտի տա ՊՆ-ն:

Փաստաբան Նորայր Նորիկյանը տեղի ունեցածը ահազանգ և տագնապ է համարում։ Մեզ հետ զրույցում փաստաբանը նշեց, որ տեղի ունեցածը պետք է մտորելու առիթ տա։

«Պետք է դասեր քաղեն, բայց ես դա չեմ տեսնում: Դատելով երեկվա՝ մամուլում տարածված էլիտար զորամասի վերաբերյալ հաղորդագրությունից և ՊՆ-ի կողմից հրապարակված հայտարարության բովանդակությունից՝ ակնհայտ է, որ հասարակության և պաշտպանության բանակի վերնախավի պատկերացումները բացարձակապես չեն համապատասխանում միմյանց: Հակառակ ռեակցիան է՝ մի բան էլ իրենք են «մունաթ գալիս» հասարակության վրա, թե ինչեր են ասում, մեր ազնիվ, բարի համբավի հետ են խաղում: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք պայմանավորված են ոչ միայն բանակով: Օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ սա նաև հասարակության խնդիրն է: Կարծում եմ՝ հասարակությունն ինքն էլ պիտի գտնի միջոցներ այդ արատավոր բարքերը վերացնելու համար»,- հավելեց Նորիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում