Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Գևորգ Կոստանյանի արածը դեմագոգություն է, որը մեկ նպատակ է հետապնդում

«Գևորգ Կոստանյանի արածը, ոչ ավելի ոչ պակաս, դեմագոգություն է, որը մեկ նպատակ է հետապնդում՝ քննությունից խոսափել: Ողբալի է, որ Գևորգ Կոստանյանը երբևէ եղել է ՀՀ գլխավոր դատախազ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ հայտարարություն էր տարածել և նշել, թե որ դեպքում կվերադառնա Հայաստան։ Կոստանյանը նշել է, որ կվերադառնա, եթե իր հետ կատարվող քննչական գործողությունները լինեն հրապարակային,՝ վարչապետի, ՀՔԾ ղեկավարի, գլխավոր դատախազի և միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ։ «Առաջարկում եմ կազմակերպել հրապարակային քննարկում ՀՀ վարչապետի մոտ կամ իր մասնակցությամբ ուղիղ հեռարձակմամբ՝ ՀՀ ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով Մարտի 1-ի գործի մասշտաբայնությունը, այդ թվում՝ հենց իշխանությունների կողմից տարբեր միջազգային հարթակներում այդ հարցի միակողմանի ներկայացվածությունը, գտնում և պնդում եմ նաև, որ այդ հրապարակային քննարկմանը հրավիրվեն և մասնակցեն ՀՀ-ում ԵԽ և ԵՄ ներկայացուցիչները և այլ դեսպաններ (եթե իշխանությունները դժվարություն կունենան Հայաստանում ԵԽ և ԵՄ և այլ դեսպաններին կամ միջազգային իրավաբանների ներկայությունը այդ խորհրդակցությանը հրավիրելու հարցում, ես կապահովեն վերջիններիս ներկայությունը:) Քննարկմանը մասնակցողների թիվն ու անձանց ընտրությունը թողնում եմ ՀՀ վարչապետի հայեցողությանը»,- գրել է Կոստանյանը և հավելել. «Եթե նշված հրապարակային քննարկման ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններին կհաջողվի ներկայացնել ինձ առաջադրված մեղադրանքը հիմնավորող և հաստատող քիչ թե շատ ողջամիտ գոնե մեկ ապացույց կամ հիմնավորում (չեմ խոսում ապացույցների համակցության մասին), ապա պատրաստ եմ կրել քրեական պատասխանատվություն՝ օրենքի ողջ խստությամբ: Ավելին, հայտարարում եմ նաև. եթե այդ հրապարակային քննարկման ընթացքում ես չկարողանամ իմ ասած ամեն մի բառը հիմնավորել ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային քրեական իրավունքի դրույթներով և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, այլև՝ առնվազն քրեական իրավունքի հայրենական և այլ երկրների դասագրքերով, ապա, անգամ եթե իրավապահ մարմինները չներկայացնեն որևէ ապացույց իմ մեղավորությունը հիմնավորելու համար, այդ պայմաններում ևս պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն: Քննարկման օրը, ժամը, վայրն ու ձևաչափը հստակեցնելուց հետո պարտավորվում եմ մեկ օր առաջ լինել Հայաստանում»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` 2008-ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, նոյեմբերի 24-ին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը, և դրանից հետո նրա պաշտպանների բերած բողոքները մերժվել էին։

Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ եթե Կոստանյանի սիրտը հրապարակային քննություն է ուզում, ապա նա շատ լավ տիրապետելով Քրեական դատավարության օրենսգրքին, գիտի, որ օրենսգիրքը սահմանում է գործի հրապարակայնություն և կարող է սպասել դատաքննության փուլին և ապացուցել իր անմեղությունը։ «Բայց քանի որ Մոսկվայում նրա դասերը արդեն ավարտվել են և նա այլևս Հայաստան գալուց խուսափելու այլ պատճառաբանություն չունի, սա է հորինել, որպեսզի խուսափի քրեական հետապնդումից»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ինքը Հանրապետության հրապարակում հացադուլ կսկսի, եթե իշխանություններից որևէ մեկը համաձայնի Կոստանյանի առաջարկած որևէ պայմանին։ «Այդ դեպքում ինչ տարբերություն Գևորգ Կոստանյանի կամ ցանկացած այլ քրեական գործով մեղադրյալի միջև: Չի կարելի թույլ տալ նման պայմանների իրագործումը: Մեղադրյալի կողմից նման պայմանների առաջադրումը իշխանություններին անթույլատրելի է: Եթե Կոստանյանն այդքան անմեղ է, ինչպես ջանում է ապացուցել, թող սպասի դատաքննության փուլին, որը հրապարակային է, չի արգելվում լրատվամիջոցների կողմից ուղիղ եթերների ապահովումը դատարանի դահլիճից: Որևէ խոչընդոտ չկա, որ Կոստանյանը դատարանում հրապարակային կերպով ապացուցի իր անմեղությունը: Այնպես որ, այդ դեմագոգիան մի նպատակ ունի՝ հիմքեր ստեղծել, որպեսզի չվերադառնա: Բայց դա նրա մոտ չի ստացվել, քանի որ իր ներկայացրած հիմքերը պարզապես ծիծաղելի են»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Կոստանյանի այս հայտարարությունը իշխանություններին, նախաքննական մարմնին պետք է ստիպի ավելի հետևողական լինել, որպեսզի Կոստանյանը և Մարտի 1-ի գործով մյուս առանցքային դերակատարություն ունեցող անձինք օր առաջ ձերբակալվեն ու տեղափոխվեն Հայաստան. «Սա պարտադիր է, բայց, մասնավորապես, Գևորգ Կոստանյանի և Վահագն Հարությունյանի օր առաջ հայտնաբերումն ու տեղափոխումը անհրաժեշտություն է, քանի որ այս երկու անձինք բանալի են Մարտի 1-ի սպանությունների բացահայտման համար»:

Նշենք, որ Կոստանյանն իր հայտարարության մեջ մի քանի տեղ հիշատակում է Մարտի 1-ի զոհերի հարազատներին, դիմում նրանց, խոսում կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման մասին: Խաչատրյանի խոսքերով՝ Կոստանյանը որևէ բարոյական իրավունք չունի խոսելու այդ թեմայով: «Գևորգ Կոստանյանը կարծեք թե մոռացել է, որ ինքը այն գլխավոր դատախազն է, որը խոստացավ, որ սայլը տեղից կշարժվի, որը բռնեց ու Մարտի 1-ի գործից առանձնացրեց սպանությունների գործերը, իբր որ ավելի հեշտ լինի գործը բացահայտել: Բայց արդյունքում, Կոստանյանի կողմից իրականացված ամեն քայլ մի ծանր քար է եղել դրված Մարտի 1-ի գործի վրա, որպեսզի այն բացահայտվելու որևէ հնարավորություն չունենա: Եթե Կոստանյանը այդքան շահագրգռված էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտվեր, բացահայտվեին 10 սպանությունների հանգամանքները, ապա իր պաշտոնավարման ժամանակ որևէ քայլ կձեռնարկեր այդ ուղղությամբ: Բայց Գևորգ Կոստանյանը եղել է այն անձնավորությունը, որը հերքել է 0038 հրամանի գոյությունը, բայց այդ հրամանագիրը կար, որը հիմք է եղել 2008-ին սահմանադրական կարգի տապալման համար և զինված ուժերի ներգրավման համար քաղաքական պրոցեսներին: Իսկ մենք այսօր տեսնում ենք այլ Կոստանյան, որը ակնարկներ է անում, թե ինքը գիտի այնպիսի տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն գործի բացահայտման համար: Սա այս հարթության մեջ անբարոյական քայլ է, որի տակ կարելի է հասկանալ նաև գործարք իշխանություններին՝ տեղեկությունների դիմաց գուցե ազատություն: Մի բան հստակ է, այդ ծավալուն հայտարարության մեջ չկար մի բառ, մի միտք, որը կսազեր երկրի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած անձին»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում, եթե Կոստանյանը ինչ-որ բան էլ գիտի ու չի հայտնել, դա էլ արդեն Քրեական օրենսգրքով նախատեսված այլ արարք է, որը ևս քրեորեն պատժելի է: Կոստանյանը նաև խոսում է սահմանադրական կարգի տապալման մասին՝ ակնարկելով, որ գուցե հետագայում պարզվի, որ բոլորովին այլ մարդիկ են դրա հետևում կանգնած: «Սա նշանակում է, որ Կոստանյանը, լինելով գլխավոր դատախազ և իմանալով Մարտի 1-ի իրական մեղավորներին, որևէ գործողություն չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ինքը խոսում է կոնկրետ մեղավորների մասին: Ինքը կարծես թե մտնում է արդեն հանցագործությունների պարտակման մեղադրանքի տակ: Ես կարծում եմ, որ գուցե պետք է, որ ՀՔԾ-ն նոր քրեական գործ հարուցի Քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով և Կոստանյանին առաջադրի նաև այս հարցերի պատասխանները: Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե Կոստանյանը ցանկանում է հրապարակային իր անմեղությունը պաշտպանել, ապա թող գա, ներկայանա նախաքննական մարմնին և սպասի՝ մինչև կգա դատաքննության փուլը, որտեղ հրապարակային դատաքննության ընթացքում կկարողանա պաշտպանել իր այդ անմեղությունը, եթե գործը կհասնի մեղադրական եզրակացության և դատաքննության»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում