Հոնկոնգում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը, գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ըստ պարբերականի՝ 39-ամյա տղամարդը, որը բուժում էր անցնում արքայադուստր Մարգարիտայի հիվանդանոցում, մահացել է փետրվարի 4-ի առավոտյան սրտային անբավարարությունից: Նշվում է, որ նա հունվարի 21-ին արագընթաց գնացքով գնացել է Ուհան և երկու օր անց վերադարձել Հոնկոնգ: Ախտանիշները սկսվել են ի հայտ գալ հունվարի 31-ին, տղամարդը անմիջապես դիմել է բժշկական օգնության: Ավելի ուշ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նրա մոտ մոտ, որը Ուհանում չի եղել:
Վերջին տվյաների համաձայն, Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 15 դեպք: