Հոնկոնգի համալսարանի վարակաբանները կասկածի տակ են դրել կորոնավիրուսով վարակվածների թվի պաշտոնական վիճակագրությունը և հաշվարկել են հիվանդների իրական թիվը, հաղորդում է The Lancet պարբերականը։
Նշվում է, որ հետազոտողները մաթեմատիկական մոդել են կազմել, հաշվելով, որ մեկ հիվանդը վարակը փոխանցում է երկու-երեք առողջ մարդկանց (չնայած իրականում կարող է և ավել)։ Հաշվի է առնվել այն փաստը, որ վարակվածների թիվը կրկնապատկվում է ամեն 6,4 օրը մեկ և, որ վարակի տարածման օջախները բազմանում են։
Այդպիսով, գիտնականները պարզել են, որ 2020 թվականի հունվարի 25-ի դրությամբ պետք է հիվանդ լիներ 75815 մարդ։ Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների, այդ ժամանակ վարակվածների թիվը 10 անգամ պակաս է եղել։
Հոնկոնգի հետազոտողները գտնում են, որ իրենց հաշվարկներն արտացոլում են վարակի տարածման իրական թվերը։
Այսպիսով, հոնկոնգի վարակաբանների հաշվարկներով փետրվարի 3-ի դրությամբ հիվանդ է 170 հազար մարդ, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունը վստահեցնում է, որ այդ թիվը 17,5 հազար է։