«Կնքահայրը» ֆիլմերի աստղ Ալ Պաչինոն ընկել է կարմիր գորգի վրա՝ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ, հայտնում է Daily Express-ը:
79-ամյա Ալ Պաչինոն, որը «Իռլանդացին» ֆիլմում ունեցած դերի համար առաջադրվել է միցանակի «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, սայթաքել է London’s Royal Albert Hall-ի աստիճաններին: Դերասանի ընկերուհին՝ Մեիթալ Դոհենը, շտապել է ձեռք մեկնել ընկերոջը: Մրցանակաբաշխության մյուս մասնակիցները նույնպես օգնել են նրան ոտքի կանգնել:
Նշվում է, որ դերասանը որևէ վնասվածք չի ստացել:
Ալ Պաչինոն իր վերջին BAFTA մրցանակը ստացել է «Կնքահայրը. մաս երկրորդ» ֆիլմի համար՝ 1976-ին: