Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում գտնվող հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինը առողջ դուստր է ծննդաբերել: Այս մասին հայտնում է տեղական ECNS լրատվական պորտալը:
Հիվանդը, որի անունը չի նշվում, հղիության 38-րդ շաբաթում է եղել: Հունվարի 30-ին բժիշկները որոշել են կեսարյան հատում անել, քանի որ կնոջ վիճակը վատթարանում էր: Նորածնի քաշը կազմել է 3,05 կգ: Բժիշկները նորածնի առողջությունը գնահատել են գերազանց:
Նորածին երեխային երկու անգամ հետազոտել են կորոնավիրուսի առկայության թեստով։ Երկու դեպքում էլ արդյունքը բացասական է եղել: Մայրն ու դուստրը գտնվում են մեկուսացված հիվանդասենյակներում բժիշկների հսկողության տակ: Ըստ բժիշկների՝ կինը ապաքինվում է: