Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Իրանի միջազգային մրցաշարում:
Իրանում ընթացող «Ֆաջր» 5-րդ գավաթի խաղարկությունում Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշային կարգում պոկեց 165 և հրեց 185 կգ և երկամարտի 345 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:
Այս մրցաշարում ելույթ կունենան նաև Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը:
Մրցաշարը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: