Thursday, 02 07 2026
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

ԵՏՄ-ում վետոյի իրավունքից զրկվելով՝ մենք կդառնանք ուղղակի խամաճիկ պետություն․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ»,- հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Ես կառանձնացնեի մի քանի սկզբունքային հարցեր, որոնք այսօր քննարկել ենք. նախ՝ այն հարցերը, որոնցում հնարավոր է հրաժարվել վետոյի իրավունքից և փոխանցել վերազգային գործառույթները վերազգային մարմնին՝ Կոլեգիային»,- ասել է նա՝ ավելացնելով. «Որովհետև եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա այն թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ուզում ենք խորացնել մեր միությունը, դա ակնհայտ է, և բոլորը համաձայն են սրա հետ, ապա կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել վերազգային մարմիններին»,- նշել է նա:

Խնդիրն այն չէ, որ նման հայտարարություն է արել այն նույն Տիգրան Սարգսյանը, ով 2012 թվականին պնդում էր, թե ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար անիմաստ է, որ դա չի բխում մեր երկրի շահերից: Տիգրան Սարգսյանը վաղուց դադարել է ներկայացնել Հայաստանի շահերը և հանդես է գալիս որպես եվրասիական պաշտոնյա: Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և ուղղակիորեն կապված է մեր երկրի ինքնիշխանության հետ: Ավելին՝ այս հայտարարությունը, նման մտադրության առկայությունն իսկ մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ վետոյի իրավունքից զրկվելով՝ մենք կզրկվենք նաև ԵՏՄ-ին Ադրբեջանի կամ Թուրքիայի հնարավոր անդամակցությունն արգելափակելու հնարավորությունից: Դա այսբերգի երևացող կողմն է միայն:

Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է: Ակնհայտորեն Ռուսաստանի նեոկայսերական շահերի սպասարկման համար ստեղծված ԵՏՄ-ում վետոյի իրավունքից զրկվելով՝ մենք կդառնանք ուղղակի խամաճիկ պետություն՝ սպասարկելով Ռուսաստանի ծավալապաշտական շահերը: Սա գերսկզբունքային հարց է Հայաստանի համար, այնքան սկզբունքային, որ նման մտադրությունը իրականություն դառնալու դեպքում մենք պետք է լրջորեն քննարկենք ԵՏՄ-ին մեր անդամակցության նպատակահարմարության հարցը, որովհետև նժարին է դրվելու մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը:

Կենսական ու կարևոր լինելով՝ այս հարցը նաև մարտահրավեր է առաջին հերթին Հայաստանի իշխանությունների, բայց նաև՝ քաղաքական ուժերի համար: Խորհրդարանական ընդդիմությունը, հինգերորդ շարասյան դեր ստանձնած ազգային դիմակներով հանդես եկող արտախորհրդարանական ուժերը պարտավոր են դիրքորոշում արտահայտել այս հարցի կապակցությամբ:

Այնպես որ, այս հարցը կարող է դառնալ քաղաքական դաշտի հերթական լյուստրացիայի պատճառը:

Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սակարկության ենթակա չեն որևէ պարագայում, այդ թվում՝ որևէ կառույցում անդամակցության հիմնավորմամբ: Այս սկզբունքը պետք է լինի անխախտ ու անքննարկելի որևէ կառույցի, այդ թվում՝ ԵՏՄ-ին անդամակցության շարունակականության հարցը քննարկելիս:

https://www.facebook.com/babajanyana/posts/3044128502284523?__xts__[0]=68.ARB-gISMdwxnlYV7ePpRxkiQwjSPyaoOTEoo7tTE3GOpkpMyiazWfirbWfoYNBix5P9JLwoXFBPAVm5ctHkmjk87RuyMWY68XoEwJ8O97WkmypQMQZq5kj6DFd9dKjJspHkeI7sHmDFWh9kSY8pFb4UbH5ZTdfttmeoqSy26BgSLDFisn8awISFRB0ASHI7zstKi9wFQrpL__IYDEWz1gT2c77CkhEBuaQ_ZheqBeIqZcFXRDVZU6qHTbC6m9ZSw31VkqH7E86Y3pFeQk4ckYOS2CXJTDfZ6dYlk7nOrcPuEaPeXlHe_6NPDSwMJuiA_Tyss1dK7sANefCakWJMt7Fj70wAH&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում