Աշխարհում ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայի Բուրջ-Խալիֆա աշտարակը, ներկվել է չինական դրոշի գույներով՝ կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄԷ մայրաքաղաքի մամլո ծառայությանը։
Երկնաքերի պատին նաև աջակցության խոսքեր են հեռարձակվում՝ ուղղված չինական Ուհանին, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է դարձել։