«Արաբական թերակղզում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, որը տեղակայված է Եմենում, իր վրա է վերցրել Ֆլորիդայի (ԱՄՆ) ռազմական բազայի վրա դեկտեմբերին տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է ամերիկյան SITE Intelligence Group-ը, որը մշտադիտարկում է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվությունը։ Նույն տեղեկատվությունն է տալիս նաև Reuters գործակալությունը, որը հիմնվում է իսլամիստների ձայնագրության վրա։ Նշվում է, որ ապացույցներ ահաբեկիչները չեն տրամադրել։
2019 թվականի դեկտեմբերին հրաձգության արդյունքում Ֆլորիդայի ռազմաբազայում չորս մարդ էր զոհվել, ներառյալ կրակողը, և ութ հոգի վիրավորվել էին։ Հարձակվողը Սաուդյան Արաբիայի զինվորական Մուհամեդ Սաիդ ալ-Շամրանին էր պարզվել, որը դասըթացներ էր անցնում ռազմաբազայում։







































