Չելյաբինսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանի աղբյուրին:
РЕН ТВ հետուստաալիքի տեղեկատվությամբ՝ տղամարդը մահացել է՝ մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Մոսկվայում: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել ինֆարկտը:
«Այո, հաստատում ենք, որ մահը վրա է հասել թռիչքի ժամանակ: Սակայն ինֆարկտի մասին ոչինչ չենք կարող ասել, այդ եզրակացությունը կարող են տալ միայն բժիշկները»,- հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը: