Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Քոչարյանի նման «քաղաքական» գործիչները որևէ մեկին պետք չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ ը:

-Պարոն Արշակյան, Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել և հայտարարել, որ աշունը քաղաքականապես ակտիվ էր և որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Նա նաև նշել է, որ այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին։ Ձեզ համար պա՞րզ է՝ ինչ ասել է «կոնսենսուս մինուս մեկ»։

-Այն իմաստով, ինչ իմաստով պարոն Քոչարյանն է հասկանում «կոնսենսուս մինուս մեկը», նշանակում է՝ բոլորը մեկի դեմ։ Ես կարծում եմ, որ չի կարող այդպիսի բան լինել, քանի որ հայ ժողովուրդն այդպիսի ժողովուրդ չէ, որ բոլորը մեկի դեմ, անպայման այդ մեկը ունենում է իր կողմնակիցները, դաշնակիցները, բայց կարող ենք ասել մեծամասնություն և փոքրամասնություն հատկապես քաղաքական կյանքում։ Մեր ժողովուրդը բազմակարծիք է։ Համեստորեն դաս տամ, ընդհանրապես քաղաքագիտությունը ենթադրում է սև և սպիտակ։ Բացի այն, որ պետք է լինի այո-ն՝ այո, ոչ-ը՝ ոչ, քաղաքագիտության կանոններից մեկը կամ գուցե գլխավորն այն է, որ կան յուրայիններ և կան ընդդիմախոսներ։ Այսինքն՝ չի կարող լինել «կոնսենսուս մինուս մեկ»։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, արդյոք հետաքրքի՞ր է լինելու այս տարին, գարունը, ամառը, աշունը, հետո ձմեռը, ես կարծում եմ, որ շատ թեժ է լինելու, աշխույժ է  լինելու։ Հայաստանի առաջ հազար հարց կա կանգնած, որոնք բոլորը շտապ լուծման կարիք ունեն և կա ներքին ցանկություն դրանք լուծելու։ Հայ ժողովուրդն ուզում է ամրապնդել իր միակ պետությունն ու պետականությունը, Արցախը Հայաստան է։ Եվ կա հետաքրքիր միջավայր հայկական պետության համար։ Տարածաշրջանը եռում է, ընդամենը երեք օր առաջ արաբաիսրայելական հաշտության ծրագիր առաջարկեց միակ գերտերությունը՝ Միացյալ Նահանգները։ Սա այն ծրագիրն է, որտեղ, բարեբախտաբար, հայ-թուրքական հարաբերությունները այնտեղ չեն։ Մենք ուշադրությամբ պետք է հետևենք արաբաիսրայելական հաշտության ծրագրին, և, իհարկե, Մինսկի խմբի ժնևյան բանաձևը։ Ստատուս քվոն պահպանվում է, և Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկը զորք չի ուղարկի մեր տարածաշրջան, ժողովրդավարական, քրիստոնեական, քաղաքակիրթ Հայաստանից որևէ կտոր խլի և նվիրի բռնապետությանը՝ պանթյուրքիզմին։

Եվ ընդամենը մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ն հայտարարեց, որ շահագրգռված են անկախ  Բելառուսիայի համար, պատրաստ են Բելառուսիային օգնել իր տնտեսությունը կայուն պահելու համար։  Այսինքն՝ մեզ համար տարին թեժ է լինելու, բայց կառուցողական զարգացումներ են լինելու։ Տնտեսական նոր նվաճումներ, մշակույթի բնագավառում, լեզվի պահպանության, մշակույթի ինքնության խորացման և քաղաքական ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։։

-Քոչարյանը նաև հայտարարում է, բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձևավորված իշխանությունը՝ մնացել։ Ըստ Քոչարյանի` խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը և չի բացառում արտահերթ գործընթացներ։ Դրա նախադրյալներն առհասարակ կա՞ն։

Եթե արտահերթ գործընթաց լինի, դա առաջընթաց ապահովող գործընթաց պետք է լինի։ Այս դեպքում անձամբ ինքը՝ պարոն Քոչարյանը, չպետք է շտապի, քանի որ եթե այս իշխանությունը արտահերթ գործընթացներով հեռանա, ապա ավելի կոշտ իշխանություն է գալու, և ավելի կոշտ քաղաքականություն է լինելու կոռուպցիայի նկատմամբ, ավելի կոշտ վերաբերմունք է լինելու հոկտեմբերի 27-ին և մարտի մեկի հանցագործներին պատժելու առումով՚։ Եթե ընդունենք, որ այս իշխանությունը հեռանում է, նրանց փոխարինելու է գալու ավելի կոշտը, որը շատ ավելի հստակ է դնելու սևը և սպիտակը և քաղաքական գնահատական է տալու անցած տարիների իշխանության վարքագծին, քաղաքական գործիչներին։ Այս իշխանությունն էլ, կարծում եմ, կարող է աստիճանաբար այդ թավիշը մոռանալ, դառնալ պետական շահերի ջատագովը, և պետք է շտապել։

Քոչարյանը նշում ել է, որ իշխանությունն իր էությամբ ու գործողություններով իրեն վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ինչի՞ վրա է Քոչարյանի հույսը։ Արդյոք կարո՞ղ է ակնկալել հանրության աջակցություն։

-Նա իրականում քաղաքականությունում է եղել միշտ, երբ ինքը թեկնածուից պետք է դառնար կուսակցական, նա քաղաքական քայլեր արել է, և նրան երաշխավորել է անձամբ Հեյդար Ալիևը։ Այսինքն՝ նա չի վերադառնում, նա քաղաքական գործիչ է եղել միշտ, բայց այդ քաղաքականությունը Հայաստանի օգտին չի եղել, այդ մարդը հակաքաղաքական կենսագրություն է ունեցել։ Ինքը պաշտպանում է իր ընտանիքի, իր փոքր խմբի շահերը, սա քաղաքականություն չէ։ Այս իմաստով, նա պաշտպանել է Կոմունիստական կուսակցության շահերը Արցախում, այսինքն՝ Լենին –Աթաթուրքի շահերն է պաշտպանել Արցախում, դրանից հետո նա պաշտպանել է այդ նույն ռեժիմը, բայց գույնը փոխված, արդիականացված, եվրասիականացված։ Եվ հիմա էլ այնտեղից նա շարունակում է անել՝ նամակ ռուսաց թագավորին, նա չգիտի, որ թագավորը  Ռուսաստանում ունի գործեր ունի, նրան այսօր նահանգապետ պետք չէ, նրան այսօր գործընկեր է պետք, նա Ռուսաստանում մեծ հոգսեր ունի և ժամանակ չունի այդքան մանր գործով զբաղվել, ինչպիսին է իր նախկին նահանգապետներից մեկի ճակատագիրը, որի խաղը նրան խոտանել է, դրա համար հայտնվել է բանտում։ Խաղը հիմա ուրիշներին է խոտանում։ Քոչարյանի նման «քաղաքական» գործիչները որևէ մեկին պետք չեն

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում