Անգլո-նիդերլանդական սննդային Unilever կոնցեռնը պատրաստվում է վերանայել իր սև թեյի բիզնեսը։ Մասնավորապես դա վերաբերում է PG Tips և Lipton բրենդերին, հաղորդում է Reuters-ը։
Ընկերությունում նշել են, որ աշխարհի զարգացած երկրներում սև թեյի պահանջարկն ընկել է սպառողների նախընտրությունների փոփոխության պատճառով․ գնորդներն այլևս չես սիրում սովորական սև թեյը, և ավելի մեծ պահանջարկ են վայելում խոտային խառնուրդները։
Unilever կոնցերնը սննդամթերքի և կենցաղային քիմիայի շուկայում համաշխարհային առաջատարներից մեկն է։ Նրան են պատկանում այնպիսի հայտնի ապրանքանշաններ, ինչպիսիք են Glorix, Domestos, Cif, Dove, Sunsilk, Timotei, Rexona, ինչպես նաև Calve և Lipton բրենդերը։