Հունվարի 31-ին Դաունինգ-սթրիթում գտնվող իր նստավայրում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կաբինետի անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների համար երեկույթ կկազմակերպի՝ հայտնում է The Guardian-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հյուրընկալության ժամանակ հյուրերին կմատուցեն թխվածքաբլիթներ՝ «Shropshire Blue» անգլիական կապույտ պանրով, գառան ֆիլե, անգլիական հովվական կարկանդակ՝ չեդերով և թթու վարունգով, հավի խորոված, ինչպես նաև տապակած տավարի միս՝ յորքշիրյան պուդինգով և ծովաբողկի սոուսով: Հյուրերը կարող են վայելել բրիտանական փրփրագինի:
Սպասվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց մեկ ժամ առաջ Ջոնսոնը կդիմի Բրիտանիայի քաղաքացիներին:
Նշվում է նաև, որ Դաունինգ-սթրիթում գտնվող շենքը կներկվի բրիտանական դրոշի գույներով, իսկ ճակատին կպատկերվի ժամացույց, որը կհաշվարկի մինչև Brexit-ն ընկած ժամանակը: