Սանկտ Պետերբուրգում փլվել է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել համալիրի ապամոնտաժման ժամանակ, փլվածքների տակ կարող են բանվորներ լինել:
Փլուզման մակերեսն առայժմ հայտնի չէ: