ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան՝ համարելով, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես ինքնապաշտպանություն: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբանը՝ Ալեքսեյ Լիպցերը:
«Դատախազությունը մատնանշում է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում»,- ասել Է Լիպցերը:
Այսպիսով, քույրերի գործողությունների վերաորակման դեպքում նրանց քրեական հետապնդումը, ՌԴ Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան, պետք է դադարեցվի: