«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրության 168-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական դատարանի լիազորություններին: Այդ հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ Սահմանադրական դատարանը «մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»:
Ստացվում է, որ նոր իշխանությունների կողմից մշակվող Սահմանադրության նախագծի սահմանադրականության հարցը ևս պետք է որոշվի ՍԴ-ի կողմից, ինչը ՍԴ այս կազմի պայմաններում խիստ կասկածելի է:
Իշխանությունները ուղիներ են փնտրում այս խնդիրը լուծելու և այս նորմն անտեսելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:








































