Անգլիական Ֆրեշուոտեր քաղաքի բնակչուհին լողափում զբոսնելիս դինոզավրի քարացած պոչ է հայտնաբերել, հայտնում է Daily Mail-ը:
45-ամյա Պիպա Ֆեյրուեզերը Բրայսթոուն գյուղի մերձակայքում գտնվող ժայռի ստորոտում դինոզավրի քարացած պոչ է հայտնաբերել: Ենթադրաբար, մնացորդները պատկանում են իգուանադենին, որն ապրել է 125 միլիոն տարի առաջ:
Պոչի տեսանելի մասը բաղկացած է վեց ողերից: Անհնար է պարզել, թե կմախքի էլ որ հատվածներն են պահպանվել, քանի որ գտածոն տեղակայված է փլուզվող ժայռի տակ: