Friday, 19 06 2026
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին

«Էնքան են տանում-բերում, որ զզվես, էլ չգնաս». Մարտի 1-ի տուժած նախկին քաղբանտարկյալը չի կարողանում տուժածի կարգավիճակ ստանալ

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ աչքի վնասվածք ստացած Կարեն Թարխանյանը, որն այդ իրադարձություններից հետո դատապարտվեց 4 տարվա անազատության՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, վերջերս Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է, հավաքել ու ներկայացրել է աչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, բայց, նրա խոսքերով, իր կարգավիճակի հարցը ձգձգվում է, որ կարողանա ընդգրկվել Մարտի 1-ի տուժողների ցանկում և օգտվել կառավարության նախատեսած փոխհատուցումից:

«Ես մի քանի օր առաջ պատահաբար ՀՔԾ-ում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ես իրեն էլ ասացի, որ արդեն մի տարի է՝ գնում-գալիս եմ ՀՔԾ: Սասուն Խաչատրյանը կողքն էր, ինձ ասաց՝ ես կզբաղվեմ, վարչապետին չսպասեցնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թարխանյանը։

«Հետո քննիչների հետ պայմանավորվեցի, որ այսօր ինձ պետք է ուղարկեին դատաբժշկի, իրենք էլ պատճառաբանում են, որ գաղութից 5 տարին մեկ արխիվները վերանում է, փաստաթղթերը չկա: Հիմա ուզում են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայից հարցում անեն, դա էլ է ձգձգվում: Այսօր զանգեցին ասացին, որ մի քանի օր էլ համբերի։

Այդպես ձգձգում են, ասում են՝ թող այդ թղթերն էլ գա, որ միասնական թղթերով գնաս դատաբժշկի: Այնպես անկեղծ են ասում, որ ես նրանց գործողություններում միտում չեմ տեսնում: Արդարադատության նախարարությունից էլ ասել են, որ բոլոր թղթերը բերեք, բայց դեռ չի հավաքվում, սեպտեմբերից ձգձգվում է»,- ասաց նա։

Մարտի 1-ի տուժողի խոսքերով՝ դեռ այս փոխհատուցման օրենքը չէր ընդունվել, իրեն ասել են, որ դու անպայման շահառուների մեջ ես լինելու. «Իմ դեպքն ակնհայտ է, «Հայկական ժամանակ» թերթի 11 տարի առաջվա համարն ունեմ, որտեղ գրված է, որ ես բռնված եմ եղել, եկել մորս են հարցրել, ինքը նույն բաները պատմել է: Այնպես չի, որ հիմա օրենք են հանել, գումար են բաժանում, մենք էլ որոշեցինք, որ տուժած ենք:

Աչքս է վնասված, կողաճաղս է կոտրվել, ծուռ է կպել: Ամբողջ խնդիրն այն է, որ այն ժամանակ ո՞վ պետք է մեզ դատաբժշկի թուղթ տար: Հո միլիցեքր չե՞ն ծեծում, հետո տանում դատաբժշկի թուղթ տալիս»։

Կարենն ընդգծեց, որ ինքը ժամանակին ՀՔԾ-ում հարցաքննվել է, հետո իրեն ինչ-որ «տուժողի թուղթ» են տվել. «Բայց ես չեմ էլ հասկանում, թե ինչի համար է դա: Գուցե միլիցեքի մասով է, քանի որ ես տեսել եմ, գիտեմ՝ ինձ ով է բռնել: Ինձ ուրիշ մարդիկ են բռնել, բայց ուրիշ մարդիկ են եկել ցուցմունք տվել, որ իբր իրենք են բռնել»։

Հարցին, թե արդյոք այդքան բա՞րդ է Մալայանի անվան կլինիկայից և ՔԿՀ-ից հարցումների պատասխաններ ստանալը, որ այսքան ձգձգվում է, Կարեն Թարխանյանը պատասխանեց. «Ես անգամ ասել եմ՝ եթե պետք է, ինձ ասեք, ես գնամ իմ ձեռքով բերեմ անհրաժեշտ փաստաթղթերը, որ շուտ լինի: Միշտ պատճառաբանում են, որ ծանրաբեռնված են, գործերը շատ են: Տեսնենք, էլի, ոնց կլինի: Հիմա ասում են՝ մինչև այս շաբաթվա վերջ սպասենք, Մալայանի կլինիկայից էլ պատասխանը գա:

Տպավորությունն այնպիսին է, որ էնքան են տանում-բերում, որ զզվես, էլ չգնաս: Մարդը կարո՞ղ է մի տարի գնա-գա: Եթե պետությունը որոշել է աջակցել, ես հո չեմ ընկնելու դրա հետևից: Մյուս կողմից դուրս է գալիս, որ փողի համար կռիվ ես տալիս: Բայց խնդիրը դա չի, այլ այն է, որ եթե դու ես տուժել, ինչո՞ւ ուրիշները ստանան: Հիմա 48 մարդ աջակցություն է ստացել, այն ժամանակ այդ մարդիկ ո՞ւր էին: Եթե մեկը մեզ աջակցություն ցույց տա, բոլոր եթերներով շնորհակալություն կասենք, որովհետև կզգանք, որ ուշադրություն դարձրին մեզ վրա: Մենք թե՛ ֆինանսապես, թե՛ ամեն ձևի տուժել ենք, անգամ նույնիսկ մարդկային կորուստներ ենք ունեցել այդ դարդ ու ցավից: Մեքենա ու տուն ենք ծախել: Իսկ հիմա չգիտենք, թե ում են աջակցում, ծանոթով է, ինչով է, չենք կարողանում հասկանալ: Այս ամենը հիասթափեցնող է»։

Նա ընդգծեց, որ օրենքը սխալ են գրել՝ նշելով, որ աջակցություն տալիս են նրանց, ովքեր դատաբժշկի թուղթ ունեն։ «Իսկ այն ժամանակ դատաբժշկի թուղթ կարող էին ունենալ միայն ոստիկանները, որոնք հիվանդանոցներում են եղել:

Բայց եթե ինձ միանգամից բռնել, տարել, նստացրել են, ես որտեղի՞ց թուղթ ունենամ: Գաղութում ինձ ո՞վ էր դատաբժշկի թուղթ տալու: Ինձ անգամ չէին տանում աչքիս կարերը հանելու, նեխել էին կարերը: ԱԺ պատգամավորներն են բողոքել, որ մի աչքը կուրացրել եք, հիմա էլ երկրորդն է կուրանում, տարեք բժշկի, նոր տարել են:

Մի 10 անգամ բժշկի են տարել, ու հիմա իբր այդ թղթերը չեն գտնում: Կամ էդ թուղթն ի՞նչ կապ ունի, եթե աչքս չի տեսնում, կարող են տանել դատաբժշկի, տեսնեն, որ աչքս կույր է: Մյուսն էլ կիսով չափ չի տեսնում: Ոսկոր չի, որ կպել է, տեղը չի երևում:

Հիմիկվա քննիչներին ասում եմ՝ ես պատահական մարդ չեմ, քաղբանտարկյալ եմ եղել, դատապարտվել եմ: Ես վարչապետի հոդվածով եմ դատապարտվել, բազմաթիվ թերթերում գրվել է: Քննիչն ասում է՝ դե, ընդդիմադիր թերթեր են եղել, կարող է գրել տված լինեք: Քննիչը նման բան ասելու իրավունք չունի»,- հիասթափված նշեց նախկին քաղբանտարկյալը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում