Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 7711-ի, մահացածների թիվը՝ 170-ի: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության գործերի պետական կոմիտեն:
Հունվարի 29-ին Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով: Առնվազն 88 693 մարդ սերտ շփում է ունեցել վարակվածների հետ, նրանցից 81 947-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո:











































