Եվրամիությունը մտադիր է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել տարվեվերջին: Այդ մասին ասված Է Եվրամիության երկրներում 5G համակարգերի ստեղծման՝ Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում:
Փաստաթղթում նաև նշվում Է, որ ԵՄ-ն կսահմանափակի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունն այդ համակարգերի ստեղծմանը՝ ղեկավարվելով ազգային անվտանգության սկզբունքներով:
«5G ցանցերի առաջին ծառայություններն արդեն այս տարվա վերջին կգործարկվեն Եվրամիության 138 քաղաքներում»,- ասված է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեսթագերը, ներկայացնելով այդ փաստաթուղթը, հայտարարել Է, որ 5G համակարգերը «պետք Է լիակատար հուսալիություն երաշխավորեն կիբեռնետիկական գրոհներից»։