Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ: ՀԱՄԱՍ-ի առաջնորդը դեմ է արտահայտվել ամերիկյան «դարի գործարքին» և այն անվանել է պաղեստինյան ազգային նախագիծը վերացնելու միջոց, հայտնել է WAFA լրատվական գործակալությունը:
«Հանիան կոչ է արել մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դիմակայել պաղեստինյան ազգային նախագիծը վերացնելու ծրագրին»,- հայտնում է WAFA-ն:
Հաղորդվում է նաև, որ Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը նույնպես զանգահարել է Աբբասին՝ ամերիկյան «դարի գործարքի» վերաբերյալ Պաղեստինի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով:









































