«Բնական պրոցես էր, յուրաքանչյուրը կարող էր իր կարծիքը հայտնել, ես դրան նորմալ եմ վերաբերում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից հետո իր դեմ բողոքի ակցիաներին ու հրաժարականի պահանջին։
Քաղաքապետն ասաց, որ ոչ մի բան չի նախաձեռնել այդ բողոքի ալիքը մեղմելու համար, պարզապես կատարել է իր աշխատանքը։
Քաղաքապետը նշեց, որ այդ շրջանում դատախազության կոմղից ստուգումէ եղել, ամեն ինչ ճշտվել է և չարաշահման որևէ դեպք չի բացահայտվել։
Հայկյանը նշեց, որ չի պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից ու լինելով ՀՀԿ-ական դժվարություն չի տեսնում իշխանության հետ աշխատանքում։