ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունվարի 28-ին մտադիր է ներկայացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարքը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս մասին Թրափը լրագրողներին պատմել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ։
«Մենք ծրագիրը կհրապարակենք վաղը երեկոյան ժամը հինգին (Գրինվիչի ժամանակով), և բոլորը այն կտեսնեն»,- հայտարարել է Թրամփը։