Թուրքիայիում, 90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հայտնի էր «Երկաթե բռունցք» մականունով:
Զաքարյանի բռնցքամարտիկի կարիերան 22 տարի է տևել: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել: Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո, Զաքարյանը 1964-ին Մերձավոր Արևելքի չեմպիոն է դարձել: 1966թ.-ից սկսած արդեն Զաքարյանը մարզչական գործունեություն է ծավալել:
Հաղորդվում է, որ Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցում հունվարի 29-ին, ժամը 13-ին, որից հետո Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի կունենա հուղարկավորությունը։