ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի կինը՝ Միշել Օբաման «Գրեմմի» երաժշտական մրցանակի է արժանացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է մրցանակաբաշխության կայքը։
Նշվում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինը մրցանակի է արժանացել աուդիոկրիչների վրա հրատարակված «Կայացում» վերնագրով հուշագրությունների համար։
Տվյալ հուշագրությունները լույս են տեսել 2018 թվականին և արդեն առաջին օրերին դրանց տպագիր և թվային ձևաչափի ավելի քան 1,4 միլիոն օրինակ է վաճառվել։
«Գրեմմիի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում հունվարի 26-ին։