Բրիտանիայում առաջին անգամ ներկայացվեց մի մետաղադրամ, որը թողարկվել է երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու պատվին: Մեաղադրամը Twitter- ում ցույց է տվել խորհրդարանի անդամ և գանձատան կանցլեր Սաջիդ Ջավիդը:
Մուգ կապույտ մետաղադրամը համարժեք է 50 պենսին: Դրա վրա անգլերեն գրված է`«Խաղաղություն, բարեկեցություն և բարեկամություն բոլոր երկրների հետ: Հունվարի 31, 2020 թ.»:
Այն պետք է թողարկվի 3 միլիոն օրինակով և շահագործման հանձնվի այն օրը, երբ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից, այսինքն՝ հունվարի 31-ին:
«Այս մետաղադրամը խորհրդանշում է բրիտանական պատմության նոր, գրավիչ գլխի սկիզբը», – գրել է Ջավիդը լուսանկարի մեկնաբանությունում: